Իսրայելի զինուժը մարտի 18-ին հարձակում է իրականացրել Կասպից ծովում իրանական ռազմանավերի և ենթակառուցվածքների նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Չորեքշաբթի օրը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Կասպից ծովում գտնվող Իրանի ռազմածովային նավատորմի կարևոր ենթակառուցվածքներին։ Խոցվել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, որտեղ կենտրոնացած էին տասնյակ ռազմանավեր, այդ թվում՝ հրթիռային և պարեկային նավեր»,- նշված է հաղորդագրությունում։









