Foto

Թուրքիան հերքում է, թե Իսրայելին կտրամադրվի լոգիստիկ աջակցություն

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ որոշ լրատվական կայքերում լուրեր են տարածվել, որտեղ նշվել են, որ Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Իսրայելին կտրամադրի լոգիստիկ աջակցություն, ինչպես նաև թույլտվություն է տվել օտարերկրյա պետություններին պատկանող զենք ու զինամթերքը անցկացնել Թուրքիայի տարածքով։ Վարչությունը հայտնել է, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, գրում է Ermenihaber.am-ը։

Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ ստորագրվել էր հրամանագիր, որով նոր կարգավորումներ են մտցվել Թուրքիայի մաքսային տարածքով ռազմական տրանսպորտային միջոցների, զենք ու զինամթերքի ու դրանց պահեստամասերի անցման և վերարատահանման կանոնների վերաբերյալ։

Թուրքիայի հանրային կապերի վարչությունը նշել է, որ ռազմական մեքենաների և սարքավորումների, զենք ու զինամթերքի և ռազմական պայթուցիկների տարանցումը Թուրքիայի տարածքով թույլատրված չէ ու այս որոշումը որևէ կապ չունի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետ և կոչ է արվել չհավատալ անհիմն պնդումներին։