Foto

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք

Օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում «Լադա» ավտոմեքենաների վարորդները մայրաքաղաքի Արգիշտիի փողոցում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթևեկության ու համակեցության կանոնները։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Երևանի պարեկները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դրսևորել զուսպ և իրավահարգ վարքագիծ։
Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։