Foto

Բանդիտիզմի համար Ռուսաստանի կողմից հետախուզվողին հայտնաբերել են Քանաքեռում

ՆԳՆ-ից հայտնում են.

«ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները մարտի 17-ի գիշերը՝ ժամը 01։10-ին Քանաքեռի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի, որը հունվարի 7-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր բանդիտիզմի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին»: