ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեն մարտի 18-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում. այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։
«Դեսպանին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպան Մեդնեն հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքից և առաջարկել ԵՄ անդամ Լատվիայի աջակցությունը։
ԿԸՀ նախագահը ներկայացրել է օրենսդրական կարգավորումները և ընտրությունների հիմնական գործողությունների նախապատրաստման ժամանակացույցը»,-հայտնումե ն ԿԸՀ-ից։









