Foto

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը հոսպիտալացվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Պատրիարքը հոսպիտալացվել է ստամոքսաղիքային արյունահոսությամբ։

«Արյունահոսությունը դադարել է։ Այս պահին հիվանդի հեմոդինամիկ պարամետրերը անկայուն են և պահանջում են ուշադրություն։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները կառավարում են հիվանդի վիճակը», - մանրամասները պատմել է բժշկական կենտրոնի տնօրենը։


aysor.am