Թեհրանի վառելիքի պահեստներին հասցված իսրայելական հարվածները ներկայացնում են «էկոցիդ» (շրջակա միջավայրի կանխամտածված և զանգվածային ոչնչացում)՝ բնակիչների առողջության համար երկարաժամկետ ռիսկերի պատճառով, X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Իսրայելի կողմից Թեհրանի վառելիքի պահեստների ռմբակոծությունները խախտում են միջազգային իրավունքը և ներկայացնում են էկոցիդ»,- գրել է Արաղչին:
«Բնակիչները բախվում են իրենց առողջության և բարեկեցության համար երկարաժամկետ հետևանքների: Հողի և ստորգետնյա ջրերի աղտոտումը կարող է անդրադառնալ մի քանի սերունդների վրա: Իսրայելը պետք է պատժվի իր պատերազմական հանցագործությունների համար»,- ասվում է հրապարակման մեջ:









