Foto

Վարպետացել ենք ուրիշների սխալները տեսնելու և աշխարհը «շտկելու» մեջ, բայց Մեծ Պահքը մեզ կանգնեցնում է ամենաանհարմար հայելու առջև՝ «իսկ ի՞նչն է պետք փոխել քո՛ ներսում». Տեր Աբրահամ

Եթե մեզ հարցնեն, թե ինչ կփոխեինք աշխարհում կամ մեր դիմացինի մեջ, մենք ակնթարթորեն կգտնենք հարյուրավոր պատասխաններ, թերություններ ու լուծումներ, նշում է ​Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։

Տեր Աբրահամի խոսքով՝ ​մենք հակված ենք կարծելու, թե մեր խնդիրները դրսից են, բայց սաղմոսերգուն մեզ հիշեցնում է, որ իրական նորոգումը սկսվում է սեփական սրտի խորքից:

««Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում» (Սաղմոս 50:12):

​Եթե մեզ հարցնեն, թե ինչ կփոխեինք աշխարհում կամ մեր դիմացինի մեջ, մենք ակնթարթորեն կգտնենք հարյուրավոր պատասխաններ, թերություններ ու լուծումներ: Մենք վարպետացել ենք ուրիշների սխալները տեսնելու և աշխարհը «շտկելու» մեջ, բայց Մեծ Պահքը մեզ կանգնեցնում է ամենաանհարմար հայելու առջև: Այն մեզ ուղղված միակ հարցումն է. «Իսկ ի՞նչն է պետք փոխել քո՛ ներսում»:

​Մենք հակված ենք կարծելու, թե մեր խնդիրները դրսից են, բայց սաղմոսերգուն մեզ հիշեցնում է, որ իրական նորոգումը սկսվում է սեփական սրտի խորքից: Պահքը ժամանակն է դադարեցնելու աշխարհը դատելու ընթացքը և սկսելու սեփական հոգու մաքրագործումը: Բոլորի մեջ փոխելու բաներ միշտ կգտնենք, բայց արդյո՞ք քաջություն ունենք տեսնելու մեր սեփական հպարտությունը, բարկությունը կամ անտարբերությունը: Աստծուց «մաքուր սիրտ» խնդրելը նշանակում է ընդունել, որ մենք ինքներս ունենք այդ փոփոխության կարիքը:

Երբ դադարում ենք ուրիշներին վերափոխելու անպտուղ ջանքերը և սկսում ենք մեր հոգու նորոգումը, աշխարհը մեր շուրջը սկսում է փոխվել ինքնաբերաբար: Որովհետև լույսը ոչ թե դրսից է գալիս, այլ ճառագում է ներսից՝ մաքուր սրտից ու արդար հոգուց»,- նշել է Տեր Հայրը։