Foto

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիի իշխանությունները հայտնել են, որ մարտի 16-ին քաղաքացիական ավտոմեքենայի վրա հրթիռի ընկնելու հետևանքով մեկ մարդ է մահացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ում հայտնում է Աբու Դաբիի մեդիա գրասենյակը։

Դեպքը տեղի է ունեցել ալ-Բահյա շրջանում։

Մահացածը Պաղեստինի քաղաքացի էր։

Մարտի 16-ին դրոնային հարձակում էր տեղի ունեցել նաև Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Օդանավակայանում միառժամանակ դադարեցվել էին թռիչքները։ Ներկայում դրանք մասնակի վերականգնված են։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։Հարցվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը։