ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստին։
Հավանության է արժանացել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների 2026-2030թթ.ծրագիրը:
Փոփոխություններ են կատարվել պետական (մունիցիպալ) գնումների նպատակով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններում: 28 ապրանքների համար սահմանվել են պահանջներ, որոնք թույլ են տալիս այդ ապրանքներն ըստ ծագման համարել Եվրասիական, ինչը նրանց հնարավորություն է տալիս օգտվել պետական (մունիցիպալ) գնումներից։
Հավանության է արժանացել արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից դրանց իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթում փոփոխությունների նախագիծը: Համաձայնեցվել են 43 ուղղումներ, որոնք ուղղված են կոոպերացիոն նախագծերի ընտրության մեխանիզմի կատարելագործմանը՝ նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Փոփոխություններ են կատարվել Մաքսային միության անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգում:
Հավանության է արժանացել ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ներկա վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը: Հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ գործողության մեջ է դրվել 50 ընդհանուր գործընթաց։
Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ-ում արհեստական բանականության պատասխանատու զարգացման շուրջ: Ընդ որում, ռուսական կողմը նշել է ԵԱՏՄ-ում արհեստական ինտելեկտի ազգային վստահելի տեխնոլոգիաների մշակման և ԱԲ ոլորտում սեփական կոմպետենցիաների զարգացման ուղղվածությունը:









