ԱՄՆ նախագահ Թրամփը հույս ունի, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Բրիտանիան ռազմանավեր կուղարկեն Հորմուզի նեղուց:
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի շրջանն այլևս սպառնալիք չներկայացնի Իրանի կողմից։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի առափնյա գծին և անընդհատ կոչնչացնի իրանական նավերը, հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին էլ հայտարարել է, որ Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման։
«Իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում Իրանի ուժերը կարող են թիրախավորել տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների օբյեկտները կամ այն ընկերությունները, որոնցում ԱՄՆ-ն մասնաբաժին ունի։ Իրանը մտադիր է պատասխանել հարձակումներին, բայց այնպես, որպեսզի չվնասի բնակեցված շրջանները»,- նշել է նա։









