Foto

Իրանի դեսպանը հաստատել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումն արտոնելու որոշումը

Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին մարտի 14-ին հաստատել է, որ իր երկիրը թույլատրել է հնդկական որոշ նավերի հատել Հորմուզի նեղուցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Դելիում կայացած կոնֆերանսի ընթացքում։

«Այո, որոշ նավերի թույլատրել ենք անցնել Հորմուզի նեղուցով, բայց այս պահին չեմ կարող ասել, թե հատկապես քանիսին»,- դեսպանի խոսքերը ներկայացրել է India Today-ը։

Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ Իրանը և Հնդկաստանը ունեն ընդհանուր շահեր և այժմ աջակցում են միմյանց։

Մարտի 13-ին լրատվամիջոցները վկայակոչելով աղբյուրների՝ հայտնել էին, որ Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող Shivalik և Nanda Devi նավերին, որոնք տեղափոխում են հեղուկ բնական գազ, անցնել Հորմուզի նեղուցով, որը Թեհրանը գործնականում արգելափակել է իր դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունների մեկնարկի պահից։

Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության ներկայացուցիչ Ռաջեշ Կումար Սինհի տվյալներով՝ ներկայում Պարսից ծոցում մնում է 22 հնդկական նավ։