Foto

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վնասված առնվազն 56 մշակութային օբյեկտի մասին

Իրանի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Իրանի առնվազն 56 մշակութային օբյեկտներ, այդ թվում՝ թանգարաններ և պատմական հուշարձաններ, ստացել են «լուրջ կառուցվածքային վնասներ»։

ISNA լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ցուցակը գլխավորում է Թեհրանի նահանգը՝ 19 վնասված հուշարձանով։

Իրանի մշակույթի նախարարության տվյալներով՝ ևս 12 նշանավոր հուշարձաններ են վնասվել Քուրդիստան նահանգում։