Վերջին շրջանում շատ քննադատություններ եմ լսել իմ հասցեին, որ՝ Արցախի պետնախարարը բլոգերությամբ է զբաղվում։ Այս մասին իր ֆեսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:
«Ամենահեշտ տարբերակը նստել այստեղ մեր հայրենակիցներին ասել, որ ձեր հարցերի պատասխանատուն այս կառավարությունն է, բայց ինքս հակված եմ նրան, որ պետական պաշտոնյան պիտի կոշիկ մաշեցնի իր ժողովրդի մեջ և իմանա նրանք ինչ խնդիրներ ունեն։ Եթե տեսանյութ հրապարակելով կարող եմ որևէ ընտանիքի օգնել, ես պատրաստ եմ դրան։ Ինչպես գիտեք Արցախ բանկի ակտիվների 43%-ը պատկանում ներդրումային հիմնադրամին, շուրջ 25 մլրդ դրամ։ Ամենամեծ խնդիրը կա և կմնա արցախցիների բնակապահովման ծրագիրը։ Ձեզ մոտ հարց չառաջացավ թե, ինչու՞ Արցախ բանկը չմիացավ այդ ծրագրին։ Միանշանակ Արցախ բանկը կարող էր միանալ բնակապահովման ծրագրին և արտոնություններ սահմաներ մեր զոհվածների, բազմազավակ, բենզինի պայթունից տուժած ընտանիքների համար, բայց Արցախ բանկը չգնաց այդ քայլին։ Բալայան Արտակը խոսում է բարոյական արժեքների համար, մարդ, որը որևէ ներդրում չի ունեցել մեր պետականության համար։ Սեպտեմբերի 25-ին բենզինի պայթունից հետո մեր հայրենակիցներին ուղղաթիռներով տեղափոխում էին Հայաստան, Բալայան Արտակը իր կապերով իր հարազատներին տեղափոխել է Հայաստան, բայց նրանց փոխարեն կադող էին լինել վիրավորված անձիք, որոնց կյանքը հնարավոր կլիներ փրկել։ Սա խոսում է այդ մարդու արժեհամակարգի մասին։ Առաջիկա օրերին ես սպասելու եմ ձեր արձագանքներին, մենք կորոշենքը օրը և ժամը և միասին կգնանք մեր հարցերը ստանալու Բալայան Արտակից»,-ասել է նա։









