Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 14-ի ցերեկն առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ը Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։
Հանրապետության տարածքում`մարտի 14-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ն առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։
Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են News.am-ին, Երևանում մարտի 14-ի երեկոյան, 15-16-ը ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +7+9 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում․ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0+4
Կոտայքի լեռներում․ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4
Կոտայքի նախալեռներում․ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+8
Սևանա լճի ավազանում․ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +1+4
Լոռիում․ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ 1+5
Տավուշում․ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6
Արագածոտնի լեռներում․ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0+3
Արագածոտնի նախալեռներում․ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+9
Արարատում․ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10
Արմավիրում․ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10
Վայոց ձորի լեռներում․ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+4
Վայոց ձորի նախալեռներում․ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10
Սյունիքի հովիտներում․ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +7+11
Սյունիքի նախալեռներում․ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+6:









