Foto

Իրանը հայտարարել է Իսրայելի հետախուզnւթյան շտաբին hարվածելու մասին

Իրանի բանակը հարվածներ է հասցրել Իսրայելի «Աման» ռազմական հետախուզության շտաբին, ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանմանը, Green Pine ռադիոլոկացիոն կայանին և Հայֆայի ռազմածովային բազայում գտնվող ստորջրյա ուժերի շտաբին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Այսօր առավոտվանից անօդաչու թռչող սարքերը հարձակվել են օկուպացված տարածքներում գտնվող մի քանի թիրախների վրա, ներառյալ իսրայելական «Աման» ռազմական հետախուզական կազմակերպությունը, 8200 ստորաբաժանումը, Green Pine ռադարը և Հայֆայի ռազմածովային բազայի սուզանավերի շտաբի շենքը»,- բանակի մամուլի ծառայության հայտարարությունն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

tert.am