Ամերիկյան խոշորագույն ավիափոխադրողներն այս տարի կարող են լրացուցիչ ծախսել ավելի քան 11 միլիարդ դոլար ավիավառելիքի համար՝ Իրանի շուրջ լարվածության սրման պատճառով, գրում է Financial Times թերթը:
«Ամերիկյան չորս խոշորագույն ավիաընկերությունները ռիսկի են դիմում այս տարի վճարել հավելյալ 11 միլիարդ դոլար ավիացիոն վառելիքի համար այն բանից հետո, երբ սպասվող գնումները չապահովագրելու նրանց որոշումը նրանց խոցելի է թողել Իրանի հետ հակամարտությամբ պայմանավորված գների կտրուկ աճի նկատմամբ»,- ասվում է հոդվածում:
ԱՄՆ-ում ավիավառելիքի արժեքը Հորմուզի նեղուցի փակումից ի վեր աճել է գրեթե 60%-ով և անցյալ շաբաթվա վերջին հասել է 3,95 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց: Այս մասին հայտնում է պարբերականը՝ հղում անելով Argus US Jet Fuel ինդեքսին, որը չափում է ամենօրյա սփոթային գները ամերիկյան ավիացիոն հանգույցներում:
Երեքշաբթի օրվա վերջին գինը նվազել է մինչև 3,4 դոլար՝ մեկ գալոնի դիմաց, սակայն այժմ ԱՄՆ իշխանությունները բարձրացրել են ընթացիկ տարվա ավիավառելիքի գների պաշտոնական կանխատեսումը 37%-ով՝ հասցնելով այն 2,67 դոլարի:
Ըստ FT-ի հաշվարկների՝ դա նշանակում է 11,6 միլիարդ դոլարի լրացուցիչ ծախսեր 2026 թվականին չորս ավիաընկերությունների համար՝ American Airlines, United, Delta և Southwest:









