Ուկրաինան ռազմական մասնագետներ կուղարկի Պարսից ծոցի երկրներ։ Այս մասին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Կիևում Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է УНИАН-ը։
Ինչպես ընդգծել է Զելենսկին, Ուկրաինան արդեն սկսել է իր ներդրումն ունենալ կայունացման գործում։
«Տարածաշրջանի երկրները և ԱՄՆ-ն Ուկրաինային դիմել են աջակցության խնդրանքով։ Մենք նրանց կտրամադրենք անհրաժեշտ միջոցները։ Անշուշտ, նախևառաջ՝ փորձաքննություն, մեր զինվորականների փորձը՝ «Շահեդներից» և թևավոր հրթիռներից պաշտպանվելու համար», - հայտարարել է նա։
Նա պարզաբանել է, որ Ուկրաինան առաջին հերթին ռազմական փորձաքննություն է տրամադրելու։
«Եվ նրանք կուղարկվեն պաշտպանության համապատասխան կարողություններով։ Այս երկխոսության ընթացքում շատ հարցեր են քննարկվում. եթե խոսում ենք որոշակի միջոցների ավելացման մասին, ապա մենք շատ կցանկանայինք, որ դա երկկողմանի հնարավորություն լիներ։ Դուք գիտեք՝ մենք ինչ միջոցների պակաս ունենք։ Մենք հասկանում ենք նաև Ծոցի երկրների միջոցների պակասը։ Այսինքն՝ խոսում ենք նաև այդ մասին։ Հաջորդ շաբաթ, երբ փորձագետները լինեն տեղում, կնայեն, կօգնեն, քանի որ նրանք մեկնում են անմիջապես օգնելու հնարավորությամբ։ Սպասենք առաջին հանդիպումներին, հետո առաջ կշարժվենք»,- ասել է Զելենսկին։