Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է. գործում է Բեյրութ-Երևան շաբաթական 3 ուղիղ չվերթ։ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։









