Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիին, հայտնում է Al Jazeera-ն։
Էմիրի գրասենյակի հայտարարության համաձայն, Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան դատապարտում է Քաթարի և տարածաշրջանի այլ երկրների վրա Իրանի հարձակումները։
«Մակրոնը նաև հայտնել է Ֆրանսիայի լիակատար համերաշխությունը Քաթարին և բարձր գնահատել Քաթարի զինված ուժերի արդյունավետությունը երկրի տարածքում մարդկանց, այդ թվում՝ Ֆրանսիայի բնակիչների պաշտպանության գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ հայտարարության, երկու երկրների ղեկավարներն ընդգծել են նաև էներգակիրների կայուն մատակարարման և հիմնական ծովային ուղիներում նավագնացության ազատության ապահովման կարևորությունը։
Նրանք նաև կոչ են արել նվազեցնել լարվածությունը և առաջնահերթություն տալ երկխոսությանն ու դիվանագիտական լուծումներին։