Սոչիում այսօր առավոտյան 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։
«Ենթակառուցվածքները չեն վնասվել։ Արտակարգ իրավիճակների վերաբերյալ Միասնական հերթապահ դիսպետչերական ծառայությունը որևէ տեղեկություն չի ստացել», – գրել է քաղաքապետըTelegram–ի իր ալիքում։
Պրոշունինը հայտնել է նաև, որ երկրաշարժի էպիկենտրոնը ծովում է եղել։









