«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անցած կիրակի Փաշինյանը պատարագի չգնաց, այլ ՔՊ-ի «ուրախ ավտոբուսով» կուսակցական քարոզարշավի էին դուրս եկել: Իրականում պետական բյուջեի հաշվին նախընտրական քարոզչությամբ էին զբաղված։ Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հրաժարվել է եկեղեցու դեմ պայքարի գաղափարից: Զանգահարեցինք թեմի առաջնորդին, խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել.
«Էս պահքի շրջանում հարց մի տվեք, բերեք ես օրհնեմ Ձեզ և ձեր ընտանիքը, խաղաղվեք»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը եւ այլեւս մեր զանգերը մնացին անպատասխան:
Իրենց տված ուխտը ուրացած, Փաշինյանի` եկեղեցու «բարենորոգման» ծրագրին միացած տիրադավները, թերեւս, սկսում են գիտակցել, որ Փաշինյանը պարտվել է Հայ եկեղեցու դեմ պայքարում, հոգևորականների մեծամասնությունը, հայ ժողովուրդը Եկեղեցու կողքին են, ուստի չի բացառվում, որ առաջիկայում որոշ եպիսկոպոսներ էլ իրենց որոշումներում «հետողորմյա» անեն:









