Foto

Փաշինյան, Կարապետյան, Քոչարյան․ ո՞ր քաղաքական գործչին են վստահում Հայաստանում․ հարցում

IRI-ը հրապարակել է ՀՀ-ում անցկացված հարցումները։ Ո՞ր քաղաքական գործչին եք վստահում:

Հետազոտությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության
կենտրոնի նախաձեռնությամբ՝ Center for Insights in Survey Research, և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից
(ներկայացված է IPSC LLC-ի կողմից)։

• Տվյալները հավաքվել են 2026 թվականի փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման
մեթոդով (CATI)։

• Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,506 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ
նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն
քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։ Ընտրանքը
ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս
բնակչության մոտ 1.7%-ը։