Foto

Հերթական բացահայտմամբ ապօրինի շրջանությունից դուրս է բերվել 1 կգ-ից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անպօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 23-ին։ Ժամը 17-ին մայրաքաղաքի Հալաբյան փողոցում ձերբակալվեց Դավթաշենի բնակիչ 36-ամյա տղամարդ, իսկ Նորաշենում ձերբակալվեց նույն թաղամասում փաստացի բնակվող 25-ամյա երիտասարդ։ Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն։

Դավթաշենցու խուզարկությամբ, մոխրացած հետքերով կաթուցիչից բացի, հայտնաբերվեց երկու տոպրակ, մեկը լցված 63 գրամ մարիխուանայով, մյուսը՝ նույն թմրանյութով լցված 25 փաթեթով, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 78 գրամ էր։

Նորաշենցու խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց երկու տոպրակ, մեկում 5 գրամ, մյուսում՝ կպչուն ժապավենով 20 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Նախաձեռնվեց քրեական վարույթ։

Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նաև նրանց բնակության վայրերում։ Նորաշենցու տանը հայտնաբերվեց 1113 գրամ մարիխուանայի, երկու գրամ «Շոկոյի» նմանվող զանգվածներ, նաև՝ մարիխուանայով լցված 36 փաթեթ, իսկ Դավթաշենցու տանը հայտնաբերվեց 182 գրամ մարիխուանա։

Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։