ՊԵԿ-ը նախաձեռնում է բեռնատար տրանսպորտային միջոցների հերթերի կառավարման նոր համակարգի ներդրում։
Սահմանային անցակետերում ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերի պատշաճ կառավարման նպատակով պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կիլոմետր հեռավորության վրա նախատեսվում է վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որը միտված է սահմանային անցման կետերում ծանրաբեռնվածության թեթևացմանը, բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կանոնակարգմանը և հերթերի առաջացման կանխարգելմանը։
Նոր կարգավորումներ՝ երրորդ երկրների էլեկտրոնային առևտրի հարթակներից ձեռքբերվող ապրանքների համար
Նոր վերազգային կարգավորումներով էլեկտրոնային առևտուրը դիտարկվում է երկու ուղղությամբ՝ ֆիզիկական անձանց ուղիղ մատակարարումներ և էլեկտրոնային առևտրի օպերատորի միջոցով՝ մաքսային պահեստներից իրականացվող մատակարարումներ։ Փոփոխություններով հստակեցնում է էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային կարգավորումները՝ ներդնելով պարզեցված հայտարարագրում և կարգավորելով օպերատորների գործունեությունը։
Փոփոխություններ էլեկտրոնային առևտրի ԱԱՀ-ով հարկման կարգավորումներում
Հաշվի առնելով ԵՏՄ առևտրի հարթակներով ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքների ծավալները՝ բիզնես գործընթացների և հարկային վարչարարության իրականացման պարզեցման նպատակով հստակեցվում և լավարկվում են գործող կարգավորումները։ Օրենսգրքի փոփոխություններով ԵՏՄ առևտրի հարթակով ՀՀ հարկ վճարողների կողմից ԵՏՄ անդամ այլ պետությունում ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքի դեպքում՝ ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկումը հիմնավորվելու է ԵՏՄ առևտրի հարթակի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությամբ։









