Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Որոշումն ընդունվեց քիչ առաջ Կառավարության նիստում։ Բարձրացված գումարի չափը մեկանգամյա հավելյալ վճար չէ։ Այսինքն՝ ապրիլի 1-ից բարձրացված թոշակը կպահպանվի նաև հաջորդող ամիսներին։ Այս մասին հայտնում է Կառավարությունը։
Ներկայացնում ենք հաշվարկված տվյալները, որոնք ցույց են տալիս, թե տարբեր շահառու խմբերի համար որքանով կավելանա կենսաթոշակի չափը։
Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների նշված չափերին անկանխիկ առևտրից գումարվում է նաև 20%՝ մինչև 10 000 դրամ հետվճար։ Կենսաթոշակի քարտերից գումար կանխիկացնել հնարավոր է, սակայն հետվճար ստանալու համար անհրաժեշտ է առևտուրը կատարել անկանխիկ։









