Foto

Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը. Ստեփան Դանիելյան

Եվրոպան էներգակիրների ճգնաժամի մեջ է հայտնվել, որը կարող է վերջնականապես հարվածել տնտեսությանը. Այս ֆոնին Էներգետիկայի գծով ԵՄ կոմիսար Դան Յորգենսենն այցելել է Բաքու և հանդիպել Ալիևին:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանական գազի դերը մեծանում է և կան մեծ սպասելիքներ ադրբեջանական գազից, եթե անգամ այդ գազի մեծ հատվածը լինի ռուսական:

Հիմա գանք Մերձավոր Արևելքի ճգնաժամին: Իրանը ստիպված է էներգակիրների ճգնաժամ ստեղծել աշխարհում, որի հիմնական տուժողներից է ԵՄ-ն, ինչի համար փակել է Հորմուզի նեղուցը և հարվածներ է հասցնում Ծոցի երկրների էներգակիրների ինֆրաստրուկտուրայի վրա:

Մի կողմ դնենք այն հարցը, թե որքանով է դա ձեռնտու Իսրայելին ու ըստ եղած վարկածների, իրականում որքանով է Իսրայելն այդ գործում «օգնում» Իրանին:

Առաջանում է հարց, թե արդյոք հարվածի տակ չի հայտնվելու Բաքու-Ջեյհան գազամուղը: Մոտ օրերս այդ հարցի պատասխանը կստանանք: Կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը»։