Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նախիջևանում իրանական անօդաչուների հարվածներին:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ խստորեն դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության կատարված հարձակումները։
«Այս միջադեպի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցառումներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ հարձակումները անպատասխան չեն մնա»,-նշել է Ադրբեջանի ՊՆ-ն։









