Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ իրականացնել Իրանի շուրջ ստեղծված հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա» թերթին ասել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ տրամադրել։ Մենք համապատասխան փորձ ունենք», – ասել է Ուլյանովը։
Նրա խոսքով՝ Թեհրանը ներկա իրավիճակում պատրաստ կլինի օգտվել Ռուսաստանի միջնորդական ծառայություններից։
«Սակայն ամերիկացիները հասկացնում են, որ իրենց միջնորդներ պետք չեն։ Իբր, Վաշինգտոնը կարող է ինքնուրույն գլուխ հանել առկա խնդիրներից։ Իրականում ամերիկացիների մոտ դա շատ վատ է ստացվում», – ասել է Ուլյանովը։









