Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն տղամարդ մարմնամարզիկ: Այս մասին հայտնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցության և աջակցության համար։
Ձեր ջանքերի, համախմբվածության և անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ։
Սա մեր բոլորի հաղթանակն է։ Շնորհակալ ենք: Միասին ուժեղ ենք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ անցյալ տարի 19-ամյա Մանուկյանը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում, ինչպես նաև դարձել էր աշխարհի գավաթի խաղարկության հաղթող։









