Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, որտեղ տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։









