Foto

FIA-ն ամփոփեց իր կարևոր այցը Հայաստան


 

 FIA-ի (Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիա) ավտոմոբիլային սպորտի և շարժունակության բարձրաստիճան պատվիրակությունն ամփոփեց իր կարևոր այցը Հայաստան՝ արձանագրելով մեծ հետաքրքրություն զանգվածային ավտոսպորտի զարգացման, ինչպես նաև առավել անվտանգ, կայուն և մատչելի շարժունակության ապահովման գործում։    Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի (ՀԱՖ) և կառավարական օղակների միջև հաստատված սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ եռօրյա բարձր մակարդակի հանդիպումների և շրջայցերի ընթացքում ականատես լինել Հայաստանի ազգային հանձնառության վերահաստատմանը՝ դիտարկել ավտոսպորտը և շարժունակությունը որպես տնտեսական աճի, կրթության, երիտասարդության զարգացման և ճանապարհային անվտանգության խթանման գործոններ։

undefined


    Փետրվարի 23-25-ին տեղի ունեցած այցի հիմնական շեշտադրումներից էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հետ սերտ համագործակցությունը՝ մի քանի առանցքներով, որոնցից է FIA-ի «Քրոս Քար» (Affordable Cross Car) նախաձեռնությանը միջազգային չափանիշներին համապատասխանող նախագծային հիմքի տրամադրումը, որը Հայաստանը տեղայնացրել է սեփական արտադրության մեջ՝ դրանով իսկ ցուցադրելով իր ազգային ինժեներական ներուժը, ընդլայնելով զանգվածային ավտոսպորտի հասանելիությունը և ստեղծելով հարթակ հետագա կայուն զարգացման համար։


undefined

  Նախարար Ժաննա Անդրեասյանի հետ կայացած հանդիպմանը, որին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Հասմիկ Առաքելյանը, նախարարությունն ընդգծեց, որ ավտոսպորտի զարգացումը կարող է ապահովել ոչ միայն մարզական արդյունքներ, այլև կրթական և տեխնոլոգիական ազդեցություն՝ դառնալով ինժեներական հմտությունների զարգացման կատալիզատոր, հատկապես «Ակադեմիական քաղաքի» և դրա տեխնոլոգիական կլաստերի շրջանակում, ինչպես նաև դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության, ուսանողների ներգրավման, փոխանակման ծրագրերի և համատեղ գիտակրթական նախագծերի իրականացման հնարավորությունները։

  undefined  

Հանդիպման ընթացքում նշվեց, որ ՀԱՖ մասնագետները ստեղծել են Հայաստանի առաջին «Քրոս Քար» մրցարշավային մեքենան՝ արտադրական ողջ գործընթացն իրականացնելով երկրի ներսում։ Կողմերը քննարկել են նաև FIA Univercity համալսարանական կրթաթոշակային ուղիները ավտոսպորտի մեխանիկայի ոլորտում և փոխանակման ծրագրերի ու գիտակրթական համատեղ նախագծերի միջոցով հայաստանյան ուսանողների ներգրավման գործնական մոդելները։ Սա նաև կապող օղակ կհանդիսանա զանգվածային մասնակցության, երիտասարդության շրջանում ճանապարհային անվտանգության իրազեկման, անվտանգ վարման մշակույթի և մասնագիտական հմտությունների զարգացման միջև։

undefined


   

  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպմանն ուշադրության կենտրոնում էր Հայաստան-ՖԻԱ համագործակցության ընդլայնումը՝ ուղղված երկրի արդյունաբերական և ինժեներական ներուժի լիարժեք իրացմանը։

Քննարկվեցին պատշաճ կազմակերպված միջազգային միջոցառումների միջոցով զբոսաշրջային հոսքերի խթանման, երկրի ներդրումային գրավչության և միջազգային դիրքավորման ամրապնդման հարցերը, ինչպես նաև գործընկերության առավել խորացված շրջանակների ձևավորումն ու մասնավոր հատվածի ակտիվ ներգրավումը։


 Այս համատեքստում ակտիվ համագործակցություն է ծավալվում ՖԻԱ-ի առանցքային ծրագրերի շրջանակում, այդ թվում՝ «Ճանապարհային անվտանգության և վարորդների անվտանգության ինդեքսները», ինչպես նաև «Safe Mobility 4 All & 4 Life» նախաձեռնությունը։

  undefined 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ՖԻԱ-ի սպորտի գծով գլխավոր քարտուղար Վալերիո Յակիզիի միջև կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ կողմերն ընդգծեցին ՖԻԱ-ի հետ համագործակցության ռազմավարական կարևորությունը Հայաստանի ավտոսպորտի զարգացման գործում։ Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ ՖԻԱ-ի աջակցությամբ մասնագիտացված ավտոսպորտային երթուղու և ենթակառուցվածքի ստեղծումը նոր և հզոր ազդակ կհաղորդի ազգային աճին։

Պարոն Յակիզին բարձր է գնահատել Հայաստանի մեծ ներուժն ու տեղական ինժեներական ռեսուրսներով պայմանավորված «Մատչելի Քրոս Քար» նախաձեռնության շրջանակում արդեն իսկ արձանագրված տեսանելի ձեռքբերումները։ Նա հավելեց, որ այս մոտեցումը Հայաստանին հնարավորություն կտա հյուրընկալել «Քրոս Քարի» տարածաշրջանային առաջին մրցաշարը՝ հիմք նախապատրաստելով ապագայում ավելի բարձր կարգի միջազգային առաջնություններ կազմակերպելու համար։