Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մարտի 3-ին կմեկնի Վաշինգտոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Մերցը կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, որը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկզբից ի վեր: Այս գործողությունները փակել են աշխարհի նավթի փոխադրման կարևորագույն ուղիներից մեկը և քաոսի մեջ գցել համաշխարհային օդային տրանսպորտը։
Մերցն այս գործողությունների առնչությամբ որևէ քննադատություն չի հնչեցրել:
«Մենք գիտակցում ենք դիլեման», – ասել է նա:
Մերցը բացատրել է, որ վերջին տասնամյակների ընթացքում կրկնվող փորձերը հետ չեն պահել Իրանին միջուկային զենք ստանալու կամ սեփական ժողովրդին ճնշելու փորձերից։
«Այսպիսով, մենք չենք պատրաստվում դասախոսություններ կարդալ մեր գործընկերների համար՝ Իրանի դեմ նրանց ռազմական հարվածների վերաբերյալ: Անկախ բոլոր կասկածներից՝ մենք կիսում ենք նրանց նպատակներից շատերը», – ասել է Մերցը:









