Foto

Շնորհակալություն Թրամփին, որ միացավ մեզ «աշխարհի փրկության գործում»․ Նեթանյահու

Շնորհակալություն նախագահ Թրամփին, որ միացել է մեզ «աշխարհի փրկության գործում»: Հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Վերջերս Վաշինգտոն կատարած իմ այցի ժամանակ ես ասացի, որ Դոնալդ Թրամփը լավագույն ընկերն է, որը Իսրայելը երբևէ ունեցել է: Եվ նախագահ Թրամփը ամեն օր ցուցադրում է այդ բարեկամությունը: Նա դա ցույց տվեց Գազայի համար իր տեսլական ծրագրովսա այն ծրագիրն է, որին Իսրայելը լիովին աջակցում է: Նա դա ցույց տվեց՝ ուղարկելով ուշացած բոլոր զինամթերքը։ Եվ նա դա ցույց տվեց՝ լիովին աջակցելով Իսրայելին և հանուն պատանդներին ազատելու ճնշում գործադրելով նրանց վրա, ում իսկապես պետք էր ՝ ՀԱՄԱՍ – ի վրա», – ասել է Նեթանյահուն։

Թրամփ էլ իր հերթին հայտարարել է, որ բանակցություններ վարելու փորձերը ձախողվել են.

«Իրանը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը», – ընդգծել է ԱՄՆ նախագահը: