Foto

Սաստիկ բքի պատճառով Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակ է

Փետրվարի 27-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: