Foto

Ոչնչացվել է 15 715 հատ Heineken գարեջուր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 15 715 հատ Heineken գարեջուր, հայտնում են ՍԱՏՄ-ից։

Վտանգավոր սննդամթերքի ոչնչացումն իրականացվել է ֆիզիկական եղանակով, ծանր տեխնիկայի միջոցով խախտվել է ամբողջականությունը և հորվել է քաղաքային աղբանոցում։