Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան գյուղից մինչև Մելիք գյուղ տանող մոտ 15 կմ ճանապարհահատված ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել անգամ աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու համար։
Մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել, իսկ մի քանիսն էլ հայտնվել են ձնակույտում։Այս պահին Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները փորձում են ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի։
Տեղում աշխատում են միայն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։









