Օմանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հինգշաբթի օրը Ժնևում քննարկել են «միջուկային դոսյեի» վերաբերյալ իրանական նոր առաջարկները, ինչպես նաև ամերիկյան կողմի խնդրանքները։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են իրանական կողմի առաջարկները, ինչպես նաև ամերիկացի բանակցողների հակաառաջարկներն ու խնդրանքները», – ասվում է բանակցությունների միջնորդ հանդիսացող Օմանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հինգշաբթի օրը Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների երրորդ փուլը։









