Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2026 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 256.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.5%-ով կամ 17.9 մլրդ դրամով:
2026 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 151.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9.3%-ով կամ 12.9 մլրդ դրամով:
2026 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 105 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 100 մլրդ դրամի դիմաց:
Ավելին՝ հղմամբ։









