Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հետ: Կողմերը քննարկել են Երևանի և Թեհրանի միջև համագործակցության խորացմանը միտված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել քույր քաղաքներ Երևանի և Թեհրանի միջև առկա համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, կանաչապատման, օդի աղտոտվածության դեմ պայքարի և այլ ոլորտներում:









