Հինգ եվրոպական երկրների եզրակացությունները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ էպիբատիդինով քրեակատարողական հիմնարկում թունավորման վերաբերյալ «տեղեկատվական արտանետում» են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին РБК-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Հենց այն պահին, երբ նրանք պետք է ներկայացնեին Nord Stream 1/2-ի (Nord Stream գազատարներ, – խմբ) հետաքննության արդյունքները, նրանք բարձրացրին Նավալնիի թեման։ Երբ նրանց պաշտոնապես խնդրվեց տրամադրել Նավալնիի թեստերի արդյունքները, նրանք սենսացիոն պատմություններ տարածեցին Սկրիպալների մասին։ <…> Երբ թեստերի արդյունքները հասանելի լինեն, երբ նյութերի բանաձևերը հասանելի լինեն, կլինի մեկնաբանություն։ Առանց դրա բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները տեղեկատվական արտանետում են, որոնք նախատեսված են Արևմուտքի հրատապ խնդիրներից ուշադրությունը շեղելու համար», – հայտարարել է Զախարովան։









