Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ։ Նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է:
Հայտարարել է Կարապետյանի միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Ես տեսել եմ Սամվել Կարապետյանին իր ընտանիքից բաժանված։ Եվ այնուամենայնիվ, Սամվելը ժայռի պես ամուր էր՝ առաջնորդվելով իր հավատքով առ Աստված և ընտանիքի ու ազգի հանդեպ իր սիրով: Սա այն հայն է, ով կառաջնորդի հայերին՝ հարգելու իրենց կրոնը, մշակույթը և պատմությունը»։









