Foto

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևմտյան է՝ 3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 15-16-ին՝ 13-16 մ/վ, 17-19-ը՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-18-ն ամբողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում փետրվարի 15-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 19-ին սպասվում է անձրև։