Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Բովանդակ դառնության մեջ՝ մի կաթիլ մեղր։ Միքայել Սրբազանի բանտային կալանքը փոխարինվեց տնայինի։
Կարծում եմ՝ հակահայ իշխանությունը «հաշվարկել է», որ բարձր հեղինակություն ունեցող Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս, քան օգուտ է տալիս իրենց։ Հատկապես հիմա՝ ԱՄՆ փոխնախագահի այցի նախաշեմին։
Ուստի այս փոքր դրական քայլը պետք չէ դիտել ո՛չ որպես բարի կամքի դրսևորում և ո՛չ էլ, առավել ևս, որպես մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքի մեղմացման նշան։ Ո՛չ։
Ազատությու՛ն մեր Սրբազան Հայրերին, ազատությու՛ն բոլոր մյուս քաղբանտարկյալներին և տնային քաղկալանավորներին»։









