Կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը գրել է․
«Երևանը հերթական կոլապսի շեմին է։
Քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքները չեն կազմակերպել նորմալ, և այսօր քաղաքի տարբեր հատվածներում կույտերով կուտակված է աղ ու աղավազ։
Ձյունը հալվել է, բայց մայթեզրերին մնացած աղավազը չեն մաքրում, ինչի հետևանքով քաղաքում օրեցօր ավելանում է փոշին։ Հիշեցնեմ՝ արդեն հունվարի վերջին օդի աղտոտվածությունը որոշ շրջաններում թույլատրելիից բարձր էր։
Շուտով կսկսվեն անձրևները, և այս աղավազը կհոսի դեպի հեղեղատարները՝ խցանելով դրանք։ Արդյունքում Երևանում սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և հերթական քաղաքային քաոսը։
Հետո էլ կասեն՝ «նախկիններն են մեղավոր», «հեղեղատարները հին են»։
Իրականում խնդիրը պարզ է՝ պետք է հիմա մաքրել մայթեզրերին կուտակված աղն ու աղավազը, որպեսզի վաղը քաղաքը ջրի տակ չմնա»։









