Foto

ԲՐԻԿՍ հացահատիկային բորսայի ստեղծման նախագիծը քննարկել են ԵԱՏՄ ներկայացուցիչները

ԲՐԻԿՍ հացահատիկային բորսայի ստեղծման նախագիծը քննարկել են ԵԱՏՄ ներկայացուցիչները։ Նախագծի առաջին փուլում նախատեսում են հացահատիկային կուլտուրաների առևտուր իրականացնել, իսկ ավելի ուշ ընդլայնել դրա գործառույթները նաև այլ ոլորտներում, հայտնել է ԵՏՀ մրցակցության հարցերով նախարար Մաքսիմ Երմոլովիչը։

«Բորսայի ստեղծումը
 հացահատիկի շուկան ավելի ազնիվ եւ կանխատեսելի դարձնելու հնարավորություն է։ Մենք դնում ենք մրցակցության սկզբունքներ, որոնք կպաշտպանեն արտադրողներին և սպառողներին արհեստական պակասուրդից և գնային շահարկումներից», – նշել է նա։ Բացի այդ, Կահիրեում BRICS-ի հանդիպմանը քննարկվել են տվյալների փոխանակման և համաշխարհային ագրարային շուկայում թվային գործիքների ներդրման հեռանկարները: