Foto

Սիմոնյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Տեղի է ունեցել մտքերի անկեղծ և առարկայական փոխանակում ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերի շուրջ:

Ռուսական կողմից հաստատվել է Մոսկվայի և Երևանի ռազմաքաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շուտափույթ գործնական իրականացման տրամադրվածությունը:

Պարզաբանվել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգը ՝ ի վնաս ավանդական դաշնակիցների հետ համագործակցության։

Անդրադարձ է կատարվել Եվրասիական տարածքում ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում փոխգործակցությանը:

Քննարկվել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ կապված հարցերը։