Foto

Այս իշխանություններից ազատվելու բանաձևը. Խաչիկ Գալստյանն ուղերձ է հղել բանտից

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, կալանավորված Խաչիկ Գալստյանը ուղերձ է հղել բանտից․

«Արտաքին աշխարհից կտրված վիճակում, երբ ուղեղդ ազատ է ամեն տեսակ տեղեկատվական աղբից և աղմուկից՝ ավելի պարզ ու տեսանելի է այս իշխանություններից ազատվելու բանաձևը, ընդ որում, խնդիրը ընդդիմադիր դաշտում է, որը հնարավորինս պետք է պարզեցնել, որպեսզի ընտրողը մաքսիմալ հեշտ կողմնորոշվի իր քաղաքական նախընտրության մեջ։

Երկրորդը՝ պարզել, վերջապես, ընդդիմադիր բևեռների միջև փոխհարաբերությունները, և հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը։

Երրորդ՝ պարզել միմյանց համագործակցության ձեռքերը և թիրախային խփել մեկ նշանակետի՝ միտված իշխանությունը բռնազավթած թափառախմբի հեռացմանը։

Չորրորդ՝ պարզապես հավատալ և վստահել միմյանց ՝ ամուր պահելով թիկունքն ու կողքերը։

Եվ կլինի այն, ինչ կլինի, չէ՞ որ ամեն հանճարեղ բան պարզության մեջ է։
Պարզ է, չէ՞։

Դե ուրեմն, անցանք գործի:»։

Արմավիր ՔԿՀ, 04.02.2026թ.
Խաչիկ Գալստյան»։