Foto

«Ձեր դիմելաձևից, պատվարժա՛ն դատարան, ավելի եք փոքրանում, ամոթ է, շատ «մելկի» եք»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Երբ դատավորը «քաղաքացի Աջապահյան» դիմելաձևն է որդեգրում իբր պահելով դատական պրոցեսի ընթացքի նորմատիվները մեծ
ցանկություն կա իմանալու եկեղեցի մտնելուց ինչպե՞ս է բարևում սրբազաններին: Աստված օգնական քաղաքացի հա՞յր:

Իրեն ո՞վ է պսակել, կամ կնքել, քաղաքացի հա՞յրը: Ձեր դիմելաձևից, պատվարժան դատարան, ավելի փոքրանում եք հենց դուք, ոչ թե Միքայել սրբազանը: Ամոթ է: Շատ «մելկի» եք, շատ: