Transfermarkt վիճակագրական պորտալը հրապարակել է ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը կայացած ամենաթանկ տեղափոխությունների ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք armpsort.am կայքից։
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է նորվեգացի հարձակվող Յորգեն Ստրանդ Լարսենը, որի տեղափոխությունը «Վուլվերհեմփթոնից» «Քրիստալ Փելաս» գնահատվել է 49,7 միլիոն եվրո։
Ամենաթանկ գործարքների եռյակում ընդգրկվել են նաև նիգերիացի ֆուտբոլիստները․ Ադեմոլա Լուկմանը, որը 35 միլիոն եվրոյի դիմաց «Ատալանտայից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», և նրա հայրենակից Ջորջ Իլենիկենան, ում տրանսֆերը «Մոնակոյից» «Ալ-Իթիհադ» արժեցել է 33 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ առաջնությունների մեծ մասում տրանսֆերային պատուհանը փակվել է երկուշաբթի՝ փետրվարի 2-ին։
2025/2026 ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ գործարքների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի.
- Յորգեն Ստրանդ Լարսեն («Վուլվերհեմփթոն» → «Քրիստալ Փելաս») — 49,7 միլիոն
- Ադեմոլա Լուկման («Ատալանտա» → «Ատլետիկո Մադրիդ») — 35 միլիոն
- Ջորջ Իլենիկենա («Մոնակո» → «Ալ-Իթիհադ») — 33 միլիոն
- Կարիմ Բենզեմա («Ալ-Իթիհադ» → «Ալ-Հիլալ») — 25 միլիոն
- Սիմոն Բուաբրե («Նեոմ» → «Ալ-Հիլալ») — 23 միլիոն
- Նիլսոն Անգուլո («Անդերլեխտ» → «Սանդերլենդ») — 17,34 միլիոն
- Ռոդրիգո Մենդոսա («Էլչե» → «Ատլետիկո Մադրիդ») — 16 միլիոն
- Ռուդի Մատոնդո («Օսեր» → «Փարիզ») — 15 միլիոն
- Ադրիան Լահդո («Համարբյու» → «Կոմո») — 11,94 միլիոն
- Իսմայել Կոնե («Մարսել» → «Սասուոլո») — 10 միլիոն









